Մի քանի օր է` հայ հանրությունը քննարկման նոր թեմա ունի: Անկախության 24-ամյակին նվիրված պարգևատրման արարողությանը ուշադրության է արժանացել նաև Արմենչիկ բեմական անվամբ երգիչը: Այս իրադարձությունը բուռն քննադատությունների և բողոքների տեղիք է տվել: Քննադատում են թե´ մշակույթի գործիչներ, թե´ իրենց մշակույթի գործիչ համարողներ, թե´ շարքային քաղաքացիներ:
Armlur.am-ի հարցախույզը, սակայն, պարզեց, որ Արմենչիկը ոչ միայն քննադատողեր, այլև երկրպագուներ ևս ունի: Հանրությունը թեև հարկ է համարում քննարկել վաստակավոր արտիստի կոչում ստանալու հանգամանքը, այդուհանդերձ, վստահ է, որ մեր երկրում ավելի կարևոր և առաջնային խնդիրներ կան: Եվ մի քանի օր շարունակ նույն թեման քննարկել միանշանակ չարժե:
Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան