ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ՀՀ ԳՆ պաշտոնական կայքից

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կրկին իր «սիրելի» աշխատանքին է: Հանրության համար արդեն ձանձրալի են նման ֆոտոսեսիաները, սակայն, կարծես թե, նախարարին օր օրի ավելի են հետաքրքրում:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել, թե ինչ է հողամասի կառուցապատման իրավունքը: Եվ ուզում եմ իմանալ, թե ո՞վ կարող է ձեռք բերել հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների եւ այլ անշարժ գույքի uեփականության իրավունք:

Վարդան Շահինյան (47 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հողամաuի uեփականատերն է ձեռք բերում իրեն պատկանող հողամաuի վրա կառուցված շենքերի, շինությունների եւ այլ անշարժ գույքի uեփականության իրավունք: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդված): Կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված):

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կառուցապատողն իրավունք ունի ազատորեն այդ հողամասում կառուցել շենքեր, շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը՝ իհարկե, պահպանելով քաղաքաշինական նորմերն ու կանոնները:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ տեղեկանալ՝ եթե անձն աշխատում է միաժամանակ երկու աշխատավայրում (համատեղությամբ), ապա նման դեպքերում գործատուներից ո՞ր մեկն է վճարում աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը:

Աշխեն Կարապետյան (33 տարեկան, մանկավարժ, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Կիրակոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ խնդրի պատասխանը սահմանված է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն որոշման հավելված 2-ի 18-րդ կետում, ըստ որոնց՝ համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն անաշխատունակության թերթիկի հիման վրա նշանակում է անաշխատունակության նպաստը, ինչպես նաեւ ստորագրությամբ հաստատում է (կնիքի առկայության դեպքում՝ կնքում է) աշխատողի ներկայացրած, սակայն դեռեւս չլրացված, անաշխատունակության թերթիկի լուսապատճենը, ինչը հիմք է հանդիսանում վարձու աշխատողի համատեղության աշխատավայրի գործատուի կողմից նպաստի նշանակման համար: Այսինքն՝ եթե անձն աշխատում է նաեւ համատեղությամբ, ապա երկու տեղից էլ ստանում է անաշխատունակության նպաստը:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք նաեւ, որ համատեղությամբ աշխատողներին տրամադրվում է ամենամյա վճարովի արձակուրդ, սակայն արձակուրդի ժամանակահատվածը պետք է համընկնի հիմնական աշխատավայրի արձակուրդի հետ: Ի դեպ, տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ:




Լրահոս