
Սեպտեմբերի 24-ը տարվա 267-րդ օրն է։ Տարվա ավարտին մնում է 98 օր: Տարբեր տարիների այս օրը տեղի են ունեցել մի շարք ուշագրավ և հետաքրքիր իրադարձություններ: Օրինակ 1957 թվականի սեպտեմբերի 24-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կառուցվել է ամենամեծ «Քամպ Նոու» մարզադաշտը:
«Քամպ Նոու» մարզադաշտը իր մարդատարությամբ համարվում է առաջինը ոչ միայն Իսպանիայում, այլև ամբողջ Եվրոպայում։ Մարզադաշտը տեղավորում է 99 354 հանդիսատես։
Մարզադաշտը համարվում է 12-րդը հանդիսատեսի տարողունակությամբ և երկրորդ տեղում է այն մարզադաշտերի շարքում, որոնք նախատեսված են ֆուտբոլի համար. «Քամպ Նոու»-ն այդ ցուցանիշով ետ է մնում միայն մեքսիկական «Ացտեկա» մարզադաշտից։

Մարզադաշտի կառուցման համար ծախսվել է 288.000.000 դոլար: Մարզադաշտը համարվում է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը: