Հոլանդիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Ալմերե Սիթի»-ն արտագնա խաղում 3։0 հաշվով առավելության է հասել «ԷՎՎ Էխտի» նկատմամբ։
89-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։ Հայ ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 81-րդ րոպեին։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը Հոլանդիայի Առաջին լիգայի առաջնության 6 հանդիպումներում խփել է 1 գնդակ։