
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-28-ին առավելապես հյուսիսային շրջաններում տեղ-տեղ երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 24-25-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի սեպտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.90C (1977 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.80C (1987 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.90C