
Պաղեստինական Էլ-Խալիլ քաղաքում իսրայելական բանակի զինվորը սպանել է երիտասարդ պաղեստինուհու:
Հսկիչ անցակետին մոտեցած 18-ամյա Հուդեյլ Հուշլեմուի վրա կրակ են բացել հրազենային զենքից: Ինչպես հայտնում է Milliyet-ը, չնայած ծանր վիրավորված պաղեստինցի աղջիկը հոսպիտալացվել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Համաձայն տեղեկության՝ հսկիչ անցակետին մոտեցած պաղեստինուհին իսրայելցի զինվորից պահանջել է հեռանալ իրենց հողից: Տեղեկացվում է նաև, որ նա զինվորին սպառնացել է դանակով: