![](https://armlur.am/wp-content/uploads/2013/02/28//42049.jpg)
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 27-ին, ժամը 14.15-ին, Զառիթափ գյուղի տարածքից բերման Է ենթարկվել 28-ամյա Արամ Մ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 26-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով: