Սեպտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը՝ Հայաստանի չեմպիոն և Գավաթակիր «Փյունիկի» ու Հայաստանի Գավաթի եզրափակչի մասնակից «Միկայի» միջև, հայտնում են ՀՖՖ կայքից:
Հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ: Մրցավարի առաջին օգնականը կլինի Մեսրոպ Ղազարյանը, երկրորդը՝ Էրիկ Արևշատյանը: Մրցավարի լրացուցիչ օգնականների պարտականությունները կկատարեն Արթուր Սաֆարյանը և Արման Ալաբերքյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Արման Ղուշչյանը, իսկ տեսուչի պարտականությունները կկատարի Գևորգ Հովհաննիսյանը: