Զարմանահրաշ սնահավատություններ ամբողջ աշխարհից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե անգամ մենք այդքան էլ սնահավատ չենք, այնուամնեայնիվ շատ հաճախ ենք ենթարկվում սնահավատության: Օրինակ չենք կարող չհամաձայնել, որ ճանապարհին սև կատու տեսնելով փոխում ենք մեր ճանապարհը: Կամ ասենք օրացույցի վրա տեսնում ենք 13 թիվը և մտածում, որ ինչ-որ մի բան այնպես չի ընթանալու այդ օրը: Աշխարհում կա բազմաթիվ զվարճալի և հիմար սնահավատություններ, որոնք առանձնացված են սեփական մշակույթով:

Իսպանիա

Իսպանիայում հավատում են, որ «վատ օրը» ամսի 13-ի երեքշաբթին է, ոչ թե 13-ի ուրբաթը: «Երեքշաբթի» իսպաներեն նշանակում է «Մարսի օր», որը միջնադարում  «չարության՚» օր էր համարվում:

1671e74c43ddda52798bc1640150319e

Չինաստան

Չինաստանաում անհաջող թիվ է համարվում 4-ը, քանի որ «չորս» բառը շատ նման է «մահ» բառին: Որոշ հաստատություններում անգամ չկա 4-րդ հարկ:

c21d37adc296153b0c127185b46545c6

 

Եգիպտոս

Եգիպտոսում անհաջող կենդանիներ են համրվում բուերը: Ասում են, որ ով բու է տեսնում` վատ լուր է լսում:

2ef6085b402b8e08f285f1715f88eb77

 

Ռուսաստան

Ռուսաստանում կարծում են, որ եթե մարդ դատարկ դույլ է տանում կամ անգամ եթե ճանապարհին հանդիպում ես դատարկ դույլ բռնած մարդու, դա վատ նշան է:

ebf1a483bc90d724630704937a8754f1

Ռուանդա

Ռուանդայում կարծում են, որ կանանց չի կարելի ուտել այծի միս, պատճառաբանելով` որ դրանից դեմքին մազեր են աճում:

a30cbaeaa0579ea451372312465d4eb7

Ֆինլանդիա

Ֆինլանդիայում կարծում են, որ եթե սարդ սպանես, ուրեմն անձրև է գալու:

a8b52a94886d7e7802cf081d77efac00

Սենեգալ

Այստեղ կարծում են, որ չպետք է բարձրաձայնել, որ ցանկանում ես ճամփորդել, քանի որ այդ դեպքում բոլոր ծրագրերը մնում են չկատարված:

71f1efe8008c80680da82c7c79daef31

Մալազիա

Մալազիայում հավատում են, որ բարձի վրա երկար նստելը լուրջ հետևանքների կարող է հանգեցնել:

de4f76e64c98019d2c161f7e59c95c22

Ֆրանսիա

Ֆրանսիայում կարծում են, որ շան հետ համաչափ ձախ քայլ կատարելը հաջողության նշան է, իսկ աջ`վատ նշան է:

dde0e5fa381806dc562acb846b7ba04d

Թուրքիա

Թուրքիայի որոշ շրջաններում կարծում են, որ եթե երեկոյան մաստակ  ես ծամում, ապա այն կարող է վերածվել փտած ձկան:

a64f574bfbf313e289c8dc4b4b0a5d2f

Գերմանիա

Այստեղ վախենում են ջրով բաժակները խփել միմյանց, քանի որ այդ կերպ դուք մահ եք ցանկանում այն մարդուն, ում հետ խմում եք:

7a2535dad29a5bbf9890c8ecb0e44345

 

Հարավային Կորեա

Այստեղ կարծում են, որ քնած ժամանակ օդափոխիչը միացրած թողնելը մահացու վտանգավոր է:

8a1468a02382feeab1019d8e31b00a27

Բրազիլիա

Բրազիլիայում չի կարելի պայուսակը գետնին թողնել: Ըստ նրանց` այդ դեպքում պայուսակի տերը կաղքատանա:

0fc9e2275480047d10946d34d62282f8

Դանիա

Դանիայում կոտրված ափսեները ամբողջ տարին պահում են: Արդեն ամանորի նախաշեմին դրանք դնում են դռան տակ: Համարվում է,որ կտորտանքները հաջողություն են բերում:

b75942a8df3156c4f796276ed5062f73

Հյուսիսային Ամեիկա

Այստեղ վատ նշան են համարում, երբ ոտքդ ճեղքի վրա ես դնում:

69777f9ed177ce2cf4f52836dfe9b09a

Պորտուգալիա

Պորտուգալիայում հետընթաց չեն քայլում: Համարվում է, որ այդ դեպքում սատանան կարող է հիշել նրանց քայլերը:

aebd92a0595dcca5fe26c5baeb3dbbc6

Բուլղարիա

Այստեղ կարծում են, որ եթե երկնքից թռչունի կղանք է ընկնում մարդու վրա, հաջողության նշան է:

531d42dc370cea1472b402cd9a1a868c

Իտալիա

Իտալիայում վախենում են ամսի 17-ի ուրբաթից:

4140c544cc4636297eebc8af37bbceb0

Իսպանիա

Այստեղ ձախ ոտքով վախենում են սենյակ մտնել:

open door in a empty room
open door in a empty room

Հնդկաստան

Այստեղ վատ նախանշան են համարում շաբաթ և հինգշաբթի օրերին գլուխ լվալը և եղունգներ կտրելը:

8d0fd63c94853012aa73748c7b8a99bf

 

Նիգերիա

Այստեղ երեխաներին չի կարելի համբուրել շուրթերի շրջանում: Համարվում է, որ այդ դեպքում երեխան հիմար է մեծանում:

b0736497f22e7d61cd4d5cb021d45172

 

Շվեդիա

Շվեդիայում մարդիկ զգուշորեն են ընտրում որ անկյունին ոտք դնեն: Ամեն մի անկյուն ունի իր նշանակությունը:

5a977c20b7ff979254d117d95114adda

 




Լրահոս