Մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազատության հրապարակում մեկնարկել է “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը:
“Ժառանգության”անդամ Արմեն Մարտիրոսյանը ողջունեց հանրահավաքի մասնակիցներին, ասելով. “Մենք գնում ենք դեպի հաղթանակ: Շարունակվում է բարևի հեղափոխությունը: Մենք շրջեցինք գյուղերով ու քաղաքներով, հասկացանք, որ ժողովրդի պայքարը վերջանալու է հաղթանակով”: 
Վերջինիս ողջունելու էր եկել նաև Ռուբեն Հախվերդյանը, ով իր ելույթը սկսելուց առաջ թեև ասաց, որ չի սիրում այսքան բարձր պատվանդաններից ելույթ ունենալ, բայց այնուամնեյանիվ, խոսեց.
“Միշտ ասել եմ՝ Սերժ Սարգսյանը եղել է կոմսոմոլի քարտուղար, ես չեմ կարծում, որ ինքը “Ռանչպարների կանչը” կարդացել է, իրա կոմսոմոլի մտածողությամբ նա իրեն շրջապատել է քծնողներով: Այ դե արի ու մի ասա՝ ա՛յ Վազգեն Մանուկյան, ասում էիք՝ գնացքից քցվելու ժամանակն է, գնացքից քցվեցինք, ընկանք թրիքի մեջ: Չգիտեմ՝ ինչ պետք է անենք, բայց մի բան պետք է անենք, էտ մարդը երկար չպետք է մնա այդ աթոռին”:




Լրահոս