Կարեն Ավագյանի եղբոր կողմից վրաերթի ենթարկվածի բողոքը «տեղ հասավ». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Երեւանի դատախազի որոշմամբ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր կողմից կատարված վրաերթի գործով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ Արթուր Ավագյանը օգոստոսի 23-ին իր եղբոր` ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի  ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Էդգար Սնխչյանին: Վրաերթից հետո քրեական գործի հարուցումը մերժվել էր, քանի որ տուժողը բողոք չէր ներկայացրել: Սակայն մի քանի օր առաջ Էդգար Սնխչյանը ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացված դիմումով բողոքարկել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, ինչպես նաեւ նշել էր, թե կասկածներ ունի, որ իրեն վրաերթի  ենթարկելու պահին ավտոմեքենայի ղեկին եղել է հենց Կարեն Ավագյանը, ոչ թե նրա եղբայրը: Պատգամավորն էլ հայտարարում է, որ իրեն շանտաժի են ենթարկում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս