Փետրվարի 27-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերն ու տեղակալները, քննության առնվեց մայրաքաղաքում արձանագրված բնակարանային գողությունների վիճակագրությունը, դրանց բացահայտման ընթացքն ու արդյունքները: Հունան Պողոսյանը նշեց, որ պայքարը բնակարանային գողությունների դեմ, ինչպես և դրանց բացահայտման գործընթացը դեռևս սպասվող արդյունքներ չեն տալիս և հանձնարարեց ուժեղացնել կանխարգելիչ աշխատանքները, ինչպես և բոլոր միջոցները ձեռնարկել հանցագործությունները հնարավորինս արագ և ամբողջական բացահայտելու ուղղությամբ: Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ:
ՀՀ ոստիկանություն