Այս պահին «Կոնգրես» հյուրանոցում ընթանում է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության (ԳՀԲՀ) կազմակերպած «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. հանրաքվե – արտահայտվելու ազատությունը» խորագրով հանրային քննարկումը: Քննարկմանը հրավիրված էին ԱԺ պատգամավորներ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ, սակայն նրանցից ոչ մեկ ներկա չէր, իսկ պատգամավոր Վահան Բաբայանն էլ քննարկումը սկսելու հետ մեկտեղ հեռացավ:
Սահմանադրական բարեփոխումների և հանրային իրազեկման մասին խոսեց փաստաբան Հայկ Ալումյանը, ով ընդգծեց, որ հասարակական կարծիքը պետք է ձևավորվի մինչև հանրաքվեն:
«Հասարակությանը պետք է ներկայացված լինեն սահմանադրական բարեփոխումների նպատակը, բուն իմաստը, որպեսզի հասարակությունը կարողանա ձևավորել իր կարծիքը` նախքան հանրաքվեն սկսելը», – նշեց նա:
Նրա խոսքով` հասարակությանը չի ներկայացվում առաջարկվող փոփոխությունների էությունը և, թե ինչ են դրանք տալու հասարակությանը: Փաստաբանը ընդգծեց, որ խոսվում է միայն քաղաքական բլոգի մասին, սակայն շատ ավելի կարևոր փոփոխվող դրույթներ են առկա