Շախմատիստը՝ Սերժ Սարգսյանին. Ժամանակդ սպառվել է, պարտվել ես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ինքս լինելով շախմատիստ, Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին եմ, ոչ թե Սերժ Սարգսյանի: Շախմատ խաղում են ժամացույցով: Երբ մրցակիցներից որեւէ մեկի ժամանակը սպառվում է, նա պարտվում է: Սերժ Սարգսյանը պարտվեց, քանի որ նրա ժամանակը լրացավ մի քանի օր առաջ՝ Ազատության հրապարակ ժամը 2-ին հանդիպման չգալով: Ես Րաֆֆի Հովհաննիսյանից շատ բան եմ սովորել, իսկ Սերժ Սարգսյանից կողմնակիցները սովորում են միայն խփելը: Սերժ Սարգսյանը պարտվել է ե՛ւ սկզբնախաղում, ե՛ւ վերջնախաղում: 
Մեր պայքարը գաղափարական է, մենք համախմբվել ենք ընդամենը մեկ միասնական գաղափարի շուրջ”,- այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին հայտարարեց համակիր շախմատիստ Նարեկ Վարազդատյանը, որը ՀԺԿ-ի երիտթեւի նախկին նախագահն է: Անդրադառնալով դասադուլներին՝ նա ասաց, որ այժմ Վանաձորի եւ Գյումրիի ուսանողներն էլ են դասադուլ անում. “Մենք ասում էինք՝ բարեւ Հայաստան, մեզ ասում էին՝ հաջող: Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանին ասում են՝ հաջող: Բայց մենք մնալու ենք մինչեւ վերջ եւ Հայաստանին ասելու ենք՝ բարեւ”: 
Րաֆֆի Հովհաննիսյանը ամբիոնը հանձնել է երիտասարդներին: Մեկը մյուսի հետեւից ելույթ են ունենում երիտասարդական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, որոնք պատմում են, թե ինչպես են կեղծվել ընտրությունները եւ ում է ճանաչում ժողովուրդը ՀՀ նախագահ: 
aravot .am




Լրահոս