Հրդեհ Ջրվեժում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 15.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 26 շենքի (նախկին մանկապարտեզ) տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.32-ին, մարվել է 16.40-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում:

Այրվել են առաջին տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 70 քմ և կուտակված վառելափայտ՝ 3 խմ, իսկ երկրորդ տան տանիքից ջերմահարվել 1 քմ հատված:




Լրահոս