ԲՐԻՏԱՆՈՒՀԻՆ ՔՆԵԼ Է 44 ՕՐ ԱՆԸՆԴՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բրիտանուհի Լյուիս Վուդսը, ով քնել է 44 օր անընդմեջ, տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որը հայտնի է “քնած դշխուհի” անվամբ,-գրում է The Daily Mail-ը: Լյուիսը օրեր շարունակ կարող է քնել և արթնանալ միայն ֆիզիոլոգիական պահանջները բավարարելու համար: Սակայն դա չի կարելի “արթնանալ” անվանել, քանի որ նա գտնվում է տրանսի մեջ և նրա քայլերն այդ ժամանակ անվերահսկելի են: Մի անգամ նույնիսկ փորձել է ծեծել իր փոքր եղբորը: Այդ ժամանակ աղջիկը չի ճանաչում հարազատներին, նրան թվում է, թե փոքր է, չի կարողանում քայլել և խոսել, սողում է հատակին ու ճչում երեխայի պես:
 




Լրահոս