Եթե լինեն կուսակցության որոշմանը դեմ քայլեր, կքննարկենք այդ հարցը. Վահան Բաբայան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` օրեր առաջ ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը հայտարարել էր, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու սահմանադրական բարեփոխումներին: Սակայն հայտնի է, որ խմբակցության մի քանի պատգամավորներ` Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը և Հայկ Խաչատրյանը դեմ են բարեփոխումներին և ըստ էության դեմ կքվեարկեն. վերջինս այդ մասին չի էլ թաքցնում:

Վահան Բաբայանն այսօր Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց նիստին մասնակցել  է խմբակցության մեծամասնությունը և կողմ լինելու որոշում է կայացվել: «Եղել են մարդիկ, ովքեր բացակայել են, բայց դա էական նշանակություն չի կարող ունենալ կուսակցության ընդհանուր կարծիքի վրա», – նշեց նա:

Մեր դիտարկմանը, ինչ կլինի, եթե ԲՀԿ պատգամավորներից ոմանք դեմ քվեարկեն, Բաբայանը նշեց. «Անկախ նրանից, թե ով իրեն ոնց կդրսևորի, եթե լինեն կուսակցության որոշմանը դեմ որոշակի քայլեր, կուսակցությունը կքննարկի այդ հարցը»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս