Հասարակությունը տեղյակ չէ, թե սահմանադրական բարեփոխումներով ըստ էության ինչ է փոխվում: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը:
«Քաղաքական ուժերը բոլոր շեշտը դնում են միայն քաղաքական փոփոխությունների վրա: Հասարակությանը չի բացատրվում, թե ինչպիսին են փոփոխությունները: Սահմանադրությունը ներառում է բազմաթիվ դրույթներ, որոնց մասին ընդհանրապես չի խոսվում», – նշեց նա:
Դանիելի խոսքով` շատ քիչ է խոսվում, որ նոր Սահմանադրությամբ սահմանափակվում են մարդու իրավունքները:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան