Ռուսաստանում հայը կտրել է նավթամուղն ու 1 տոննա դիզվառելիք գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս ոստիկանները բացահայտել են նավթամուղից գողության դեպքը: Այս մասին Rosbalt.ru-ին հայտնել են Մոսկվայի մարզի ՆԳՆ Գլխավոր վարչության մամլո ծառայությունից:

Ֆրյազինոյի ոստիկանության հերթապահ մաս անվտանգության ձեռնարկության ներկայացուցչից հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Նովայա Սլոբոդա գյուղով անցնող նավթամուղից գողություն է իրականացվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 48-ամյա ՀՀ քաղաքացուն, ով կասկածվում է վառելանյութի հափշտակման մեջ:

«Պարզվել է, որ տղամարդը, իր ամառանոցում նավթամուղի վրա կտրվածք անելով, գողացել է շուրջ 1 տոննա դիզվառելիք: Նյութական վնասը կազմել է 35 հազար ռուբլի: Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 158-րդ հոդվածով՝ գողություն նավթամուղից, գազամուղից»,- ասվում է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

48-ամյա ՀՀ քաղաքացուն սպառնում է մինչև 6 տարի ազատազրկում:




Լրահոս