Ռուսաստանն ավիահարվածներ է հասցնելու «Իսլամական պետության» դիրքերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը պլանավորում է ավիահարվածներ հասցնել Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին, եթե անգամ ԱՄՆ հրաժարվի ուժերը միավորելու առաջարկից, Bloomberg-ին հայտնել են իրավիճակին մոտ կանգնած երկու աղբյուր:

Առաջնային պլանը կայանում է նրանում, որպեսզի ԱՄՆ ու նրա դաշնակիցները համաձայնեն միավորել  Ռուսաստանի, Իրանի ու սիրիական բանակի հետ իրենց ուժերն ընդդեմ ահաբեկչական խմբավորման, սակայն ԱՄՆ ադմինիստրացիան դեռևս չի համաձայնել սույն առաջարկի հետ, հայտնել են  Կրեմլին և ՌԴ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները:

Մոսկվայի առաջարկը ենթադրում է ընդդեմ ԻՊ զուգահեռ ռազմական գործողությունների իրականացում:

ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայից աղբյուրը հայտնել է գործակալությանը, որ Վաշինգտոնը պատրաստ է քննարկել հարվածների կոորդինացման հարցը՝ ռուսական ինքնաթիռների հետ հնարավոր միջադեպերից խուսափելու համար, սակայն ԱՄՆ ու նրա դաշնակիցները դեռևս Մոսկվայից «կոնկրետ» առաջարկներ չեն ստացել ու ընդհանուր գործողությունների ծրագրում չեն ներառի Սիրիայի նախագահի ուժերին:




Լրահոս