
Սեպտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության ծառայողները Նորագավիթի ՃՈ անշարժ պահակակետի մոտ կանգնեցրել են 1965 թ. ծնված Կարեն Ս.-ի վարած «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենան, որի առջևի դռան դարակից հայտնաբերվել է 3.30 գ կշռով կանեփանման չոր զանգված:
Ավտոմեքենայի ուղևոր` 1969 թ. ծնված Արայիկ Գ.-ն հայտնել է, որ թմրամիջոցը պատկանում է իրեն և ավտոմեքենայի մեջ դրել է ինքը:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: