Քաղաքական և ապաքաղաքական ծեծերի տարբերությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամեն անգամ, երբ որեւէ ակտիվիստ կամ քաղաքական գործիչ է ծեծի ենթարկվում, առաջին արձագանքը լինում է այն, որ տվյալ անձին ծեծել են իշխանությունների հրահանգով քաղաքական հայացքների համար: Սակայն «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սմբատ Հակոբյանի ծեծի պատմությունը հուշում է այն բանալին, որով կարելի է տարբերակել քաղաքական պատվերով եւ ապաքաղաքական պատվերով ծեծվածներին: Բանն այն է, որ Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո հայտնի դարձավ, որ անձամբ Սերժ Սարգսյանն է հետաքրքրվել նրա որպիսությամբ: Իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ ազատամարտիկի հետ հեռախոսազրույց է ունեցել: Մինչ այս քանի-քանի նման աղմկոտ դեպքեր են տեղի ունեցել, բայց ՀՀ իշխանությունները նման մակարդակով երբեւէ չեն արձագանքել:

Նման պայմաններում լրիվ սպասելի էր Հակոբյանի արձագանքը, որը երեկ լրագրողներին ասել է, թե ինքը հավատում է, որ Վլադիմիր Գասպարյանը կբացահայտի իր հետ տեղի ունեցածը: Ի դեպ, երեկվա դրությամբ ազատամարտիկին ծեծելու կասկածանքով արդեն իսկ երեք մարդ էր բերման ենթարկվել: Առաջիկայում, թերեւս, պատճառներն էլ հայտնի կդառնան: Համենայնդեպս, երեկ արդեն իրավապահ շրջանակներից «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Սմբատ Հակոբյանը պարտքեր ունի, եւ պարտքատերերից մեկին «մայր» հայհոյելու համար են նրան ծեծի ենթարկել, սակայն ինքը՝ Հակոբյանը, շարունակում է պնդել, որ իր նկատմամբ քաղաքական պատվերով են բռնություն գործադրել՝ չհիմնավորելով ով եւ ինչու»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս