ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը կայացած ՀՀՇ արտահերթ համագումարը վերջինը դարձավ Հայաստանի նորանկախ հանրապետության առաջին գաղափարական այդ կուսակցության համար: Ու այս շտապողականությունը, պարզվում է, իր պատճառներն ուներ: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը խորը մտահոգություն է ունեցել առ այն, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը կարող է «սեփականաշնորհել» ՀԱԿ-ը՝ Կոնգրեսի անվան տակ տանելով ինքնուրույն պայքար եւ ստեղծելով առանձին ընդդիմադիր միավոր: Եվ որպեսզի խափանվեր այդ ծրագիրը, ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանը շտապեց, ՀՀՇ-ականներին դեմ գնալով, անվանափոխել ՀՀՇ-ն՝ վերածելով ՀԱԿ-ի: Իսկ այն 28 մարդիկ, որոնք դիմել էին ՀՀ արդարադատության նախարարություն՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն բացելու նախաձեռնությամբ, առաջիկա օրերին հետ կվերցնեն իրենց դիմումը: Այսպիսով՝ ՀԱԿ-ն «ապահովագրված է»: «Ժողովուրդ»-ը փորձեց Նիկոլ Փաշինյանից պարզել՝ արդյոք նա նպատակ ունեցել է տիրանալ ՀԱԿ «բրենդին», սակայն վերջինս չցանկացավ մեկնաբանել:




Լրահոս