ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ՝ հանրապետությունում նկատվում է ձվի պահանջարկի ավելացում, ինչի պատճառով էլ այն արդեն թանկացել է: 2 օր առաջ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի խումբը ձվի շուկայում որոշակի գնային փոփոխություններ է արձանագրել: «Լուսակերտի թռչնաֆաբրիկա»-ի 10 հատանոց փաթեթավորմամբ (տուփով) ձուն 660 դրամի փոխարեն վաճառվում է 680 դրամով, «Արզնի ֆաբրիկա»-ի xxl տեսակի ձուն նախկին 64-ի փոխարեն այժմ վաճառվում է 66 դրամով, ԵԹՖ-ի 30 հատանոց տուփով ձուն՝ 1860-ի փոխարեն 1920 դրամով, իսկ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի 01 տեսակի 1 ձուն 64 դրամից դարձել է 65 դրամ: Երեկ ՏՄՊՊՀ-ն որոշում է կայացրել, որ շուկայում գործող արտադրողներից օրական կտրվածքով կպահանջի տեղեկատվություն` արտադրության, իրացման ծավալների, մնացորդի, բացթողնման գների մասին, ինչպես նաեւ կպահանջի ներկայացնել փաստաթղթային հիմնավորումներ գնային փոփոխությունների վերաբերյալ:




Լրահոս