Համացանցում սարսափելի կադրեր են հայտնվել Մեքքայում հավատացյալների զանգվածային հրմշտոցի վերաբերյալ:
Ողբերգության լուսանկարներն ու տեսագրությունը Twitter-ում հրապարակել են կատարվածի ականատեսները: Կադրերում գետնին ընկած բազմաթիվ դիեր են երևում:
Հրմշտոցը գրանցվել է Մեքքայի մոտերքում գտնվող Մինա հովտում տոնական աղոթքի ժամանակ, որտեղ հավաքվել են հարյուր հազարավոր հավատացյալներ:
Վերջին տվյալներով՝ զոհվել է 220 մարդ, տուժել է 450-ը:
Հավելենք, որ Սաուդյան Արաբիայում շարունակվում է ամենամյա հաջը՝ դեպի Մեքքա ու Մեդինա ուխտագնացությունը: Այդ նպատակով երկիր է ժամանել 1,3 մլն հավատացյալ մուսուլման:
Հաջի ավարտը նշանավորում է Կուրբան-բայրամ տոնը, որն այս տարի նշվում է սեպտեմբերի 24-26-ը: