
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սեպտեմբերի 23-ին 100-րդ խաղն է անցկացրել Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում:
Բունդեսլիգայի թվիթերյան էջը հայտնում է, որ 100-րդ հանդիպումը տեղի է ունեցել «Հոֆենհայմ»-ի դեմ Բունդեսլիգայի 6-րդ տուրի խաղում, որում Տուխելի թիմն առաջին միավորները կորցրեց այս առաջնությունում: Այդ մրցավեճում Մխիթարյանը հայտնվել էր «Բորուսիա»-ի պահեստայինների թվում և փոխարինման դուրս եկավ ընդմիջմանը: