ՉԱԼՈ՛, ԴՈ՞Ւ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ»-ը փորձում է իշխող կոալիցիայի անդամ ՕԵԿ-ականներից պարզել, թե, ի վերջո, ինչու ՕԵԿ-ը պաշտոնապես չի շնորհավորում նախագահ «ընտրված» Սերժ Սարգսյանին, ու ընդհանրապես, իրենք ինչպես են գնահատում տեղի ունեցած ընտրությունները: Երեկ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը խոստացավ պատասխանել «Ժողովուրդ»-ի հարցին, սակայն ժամեր անց ասաց, թե շատ զբաղված է: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւս լրջագույն գործերով էր զբաղված: Մհեր Շահգելդյանն էլ հիվանդ էր ու խոստացավ մեր հարցերին պատասխանել այսօր:
Այսպիսով՝ 6 հոգուց բաղկացած այս խմբակցությունում մի «կենդանի» մարդ չկա, որպեսզի պատասխանի երկրի թիվ մեկ իրադարձությանն առնչվող հարցերին:




Լրահոս