ՉԻ ԱՇԽԱՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգել Գյումրու մի շարք  քաղաքացիներ՝ հայտնելով, որ փետրվարի 25-ին ոչ մի երթուղային տաքսի Գյումրուց Երեւան չի եկել: Ու նույնիսկ տաքսի ծառայություները չեն աշխատել: Մարդիկ ստիպված են եղել մայրաքաղաք հասնել գնացքով: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, ինչպես նաեւ Գյումրու քաղաքապետարանից, սակայն երկու գերատեսչություններն էլ խուսափեցին ստեղծված իրավիճակի մասին մեկնաբանություն տալ:




Լրահոս