
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն ապաքինվել է վնասվածքից:
«Սպորտ Էքսպրես»-ը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստը դեռ սահմանափակումներով է մարզվում, սակայն հետագայում կկարողանա ամբողջ գրաֆիկով մասնակցել մարզումներին:
Սակայն նշվում է, որ Ռուսաստանի առաջնության «Զենիթ» հետ կայանալիք խաղում Մովսիսյանի մասնակցության մասին դեռ վաղ է խոսել: