ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

«Ներազգային ազատագրական շարժման» ինքնահռչակ ղեկավար Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել: Երեկ նա Բաքվում իր ընտանիքի անդամների հետ հանդես է եկել մամուլի ասուլիսով: Հուսանք, որ Վ. Մարտիրոսյանն իր այս քայլերից հետո ողջ կմնա:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձը միեւնույն ժամանակ քանի՞ թափուր պաշտոնի համար կարող է դիմել եւ ո՞ր խմբի պաշտոնների համար կարող է դիմում ներկայացնել:

Գեւորգ Մխիթարյան (32 տարեկան, ծրագրավորող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղծառայության ռեզերվում գրանցման հիմքում նշված պաշտոնի խումբը չի սահմանափակում քաղծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների համար դիմելու հնարավորությունները. քաղաքացին իրավունք ունի դիմել քաղծառայության այն պաշտոնների համար, որոնց պաշտոնների անձնագրերով սահմանված պահանջները (կրթություն, աշխատանքային ստաժ, օտար լեզու, համակարգչային գիտելիքներ, իրավական ակտեր, անհրաժշետ տեղեկատվության տիրապետում) բավարարում է՝ անկախ իր գրանցման հիմքում նշված քաղծառայության պաշտոնների խմբից: Քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձի համար դիմումներ ներկայացնելու համար սահմանափակումներ նախատեսված չեն. քաղաքացին իրավունք ունի դիմել քաղծառայության այն ժամանակավոր թափուր պաշտոնների համար, որոնց պահանջներին նա բավարարում է:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2014թ. քաղաքացիական ծառայողների թիվը կազմել է 6526՝ 2013-ի 6734-ի փոխարեն: Իսկ, ահա, 2008թ.-ին ՀՀ-ում քաղծառայողները նկատելիորեն ավելի շատ էին` 8100 հոգի:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ներքին համատեղությամբ աշխատողներն ինչպե՞ս եւ ի՞նչ տեւողությամբ են ստանում արձակուրդ: Եվ ինչպես է կատարվում արձակուրդի վճարումը երկու պաշտոնների համար:

Լիա Ներսիսյան (35 տարեկան, տնտեսագետ, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս հարցից ենթադրվում է, որ աշխատողի՝ հիմնական եւ համատեղությամբ պաշտոնների համար օրենքով կամ գործատուի ներքին կարգապահական կանոններով սահմանված են ամենամյա արձակուրդի տարբեր տեւողություններ: Այս դեպքում պետք է առաջնորդվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածով, որի 3-րդ մասի համաձայն՝ «Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ»:
Ստացվում է, որ եթե աշխատողը համատեղությամբ աշխատեր միաժամանակ երկու տարբեր գործատուների մոտ, ապա նա իրավունք կունենար երկու աշխատավայրից ամենամյա արձակուրդ գնալ միաժամանակ: Քանի որ նույն գործատուի դեպքում հիմնական եւ համատեղությամբ աշխատանքային պայմանագրերով փաստացի կարգավորվում են տարբեր աշխատանքային հարաբերություններ, ապա տվյալ դեպքում եւս ամենամյա արձակուրդը երկու տարբեր պաշտոնների համար պետք է աշխատողին տրամադրվի միաժամանակ՝ յուրաքանչյուր պաշտոնի համար օրենքով սահմանված ամենամյա արձակուրդի տեւողությամբ:
Իսկ ինչ վերաբերում է ամենամյա արձակուրդի վճարմանը, ապա դա պետք է իրականացվի ՀՀ ԱՕ 195-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով, յուրաքանչյուր պաշտոնի համար առանձին-առանձին:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ համատեղությամբ աշխատանք է համարվում հիմնական աշխատանքային ժամանակից դուրս, միեւնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքը: Աշխատանքային պայմանագրում նշվում է, որ աշխատանքը կատարվում է համատեղությամբ:




Լրահոս