Իրաքում «Իսլամական պետության» շարքերում մեծանում են տարաձայնությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում մեծանում են տարաձայնությունները:

Այս մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ հղում կատարելով Իրաքի անվտանգության ծառայություններին:

«Իրաքի ինքնապաշտպանության ժողովրդական ուժերի հետախուզության ղեկավարները հայտնել են, որ սեպտեմբեր ամսին ԻՊ ահաբեկիչների կողմից Սալախ-էդ-Դին նահանգի Բայջի քաղաքը երկրորդ անգամ գրավելու բազմաթիվ փորձերից հետո ԻՊ շարքերում լուրջ  պառակտություններ են առաջացել»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Այսպես, ծայրահեղականների խմբերից մեկը սպառնացել է լքել Իրաքն ու վերադառնալ Սիրիա, նշում է Fars-ը:

Հավելենք, որ Բայջի քաղաքն ամբողջությամբ ահաբեկիչներից ազատագրվել է հունիսի վերջին: Ջիհադիստները փորձել են այն ամեն գնով պահել, քանի որ այնտեղ է գտնվում նավթամթերքի վերամշակման խոշոր գործարանը: Կորցնելով ձեռնարկության վրա վերահսկողությունը՝ ծայրահեղականները զրկվել են եկամտի աղբյուրից:




Լրահոս