ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին: Սակայն այդ ուղերձը բավական ուշագրավ ենթատեքստ ունի. տեքստի կեսը Քերին նվիրել է Ս. Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետում ԼՂ խնդրի կարգավորմանը՝ շեշտելով, որ ստատուս քվոյի պահպանումն ԱՄՆ-ին չի բավարարում: «Ես նաեւ մնում եմ հանձնառու օգնելու ձեր երկրին՝ գտնելու ԼՂ հակամարտության խաղաղ եւ բանակցային լուծում եւ խնդրում եմ Ձեզ, որպեսզի այսուհետ եւս Մինսկի խմբի համանախագահներին ցուցաբերեք Ձեր լիակատար աջակցությունը: Մենք չենք կարող բավարարվել ստատուս քվոյի պահպանմամբ, մենք պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը՝ խաղաղ գործընթացին նշանակալի աջակցություն ապահովելու համար»,-ասված է ուղերձում: Արձանագրենք՝ ԼՂ խնդրի լուծումն այն գինն է, որի դիմաց ԱՄՆ-ն շնորհավորում է Սերժ Սարգսյանին՝ այդպես ճանաչելով նրա լեգիտիմությունը: Ընդ որում, ԱՄՆ-ն ամենեւին էլ չի թաքցնում այդ հանգամանքը, ընդհակառակը՝ բաց տեքստով շեշտում է դա:
ԲԱՑ ԱԿՆԱՐԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ