Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ, ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նախագահ Յուրի Չայկայի հետ, Armlur.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Հանդիպման ընթացքում Յու.Չայկան Ա.Հովսեփյանին է հանձնել ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հոբելյանական շքանշանը՝ կոորդինացիոն խորհրդի հիմնադրման 20-ամյակի առթիվ։
ՀՀ ՔԿ նախագահին հոբելյանական շքանշանով պարգևատրելու մասին որոշումը կայացվել է ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի՝ 2015 թվականի օգոստոսի 27-ին Աստանայում կայացած 25-րդ հոբելյանական նիստի ժամանակ։
Մեկ այլ որոշմամբ Աղվան Հովսեփյանը ճանաչվել է ԱՊՀ գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի պատվավոր անդամ։