
Բրիտանացի ինժեներները ինովացիոն ասֆալտ են մշակել, որը չոր է մնում ցանկացած պայմաններում: Lafarge Tarmac ընկերությունը ներկայացրել է նոր Topmix ճանապարհային ծածկույթը, որն ունակ է փաստացիորեն մեկ րոպեում ներծծել մոտ 4 հազար լիտր ջուր:
Ասֆալտի այս նոր տեսակն ունակ է արագ ջուրը ներծծել շնորհիվ հատուկ ծակոտկեն կառուցվածքի, որը բաղկացած է խոշոր քարերից: Ջուրը, հայտնվելով այս ճանապարհի վրա, գրեթե միանգամից անհետանում է: