ՉՆՉԻՆ ԽԱԽՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարարությունն այս տարի հրապարակել էր դրական կարծիք չստացած պարտադիր ֆինանսական աուդիտ անցած 256 խոշոր կազմակերպությունների ցանկը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն նույնպես տեղ է գտել այս ցանկում:  «Փրայսուոթերհաուս Կուպերս Արմենիա» աուդիտորական կազմակերպությունն աուդիտ է անցկացրել «Հարավկովկասյան երկաթուղի»-ում` ուսումնասիրելով ընկերության 2011թ.-ի գործունեությունը եւ հայտնել ոչ դրական կարծիք վերապահումով: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Վահե Դավթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բացատրեց. «Իրականում այն շատ չնչին բան է եւ կապված է արձակուրդային ռեզերվի հետ: Բնականաբար, ընկերության աշխատակիցը տարվա ընթացքում պետք է գնա արձակուրդ: Օրինակ` ես այս տարի չեմ օգտվել այդ հասանելիք արձակուրդից եւ որոշել եմ գալիք տարի դրանից օգտվել: Դե, բնականաբար, մեր ֆինանսական բլոկը պարտավոր էր այն գումարը, որը հատկացվելու էր իմ արձակուրդ գնալու ժամանակ, ռեզերվ ուղարկել, որպեսզի գալիք տարի օգտագործվեր: Սակայն այդպես չի արվել, այդ պատճառով էլ հայտնվել ենք այդ ցուցակում»:




Լրահոս