
Հավայան կղզիներում ձկնորսը հրաշքով ողջ է մնացել շնաձկան հետ մենամարտից հետո:
Ձուկ որսալու ժամանակ ձկնորսն անսպասելիորեն իր կողքին նկատել է գիշատիչին: Սակայն վերջինս չի կորցրել իրեն ու փորձել է թիակով մի քանի անգամ նրան հարվածել: Թվում էր, թե գիշատիչը հեռացել է, սակայն, ինչպես պարզվում է, նա միայն «թայմ-աութ» էր վերցրել, ինչից հետո կրկին հարձակվել է: Ձկնորսը մինչ այդ դեպի ափ է լողացել, իսկ նրա հետևից անդադար լողացել է գիշատիչը: