Ո՞րն է երեխաներին առևանգելու և նրանց օրգանները վաճառելու մասին լուրերի տարածման նպատակը. ո՞վ է շահագրգիռ կողմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ԶԼՄ-ների վերահսկողության դաշնային «Ռոսկոմնադզոր» ծառայության միջնորդությամբ` դատարանը որոշում է կայացրել արգելված կայքերի ցուցակում ներառել նաև տարածաշրջանային News-city.info պորտալը: Վերջինիս գործունեությունը դադարեցվել է: Ուշագրավ է, որ վերոնշյալ կայքում ՌԴ օրենսդրության հետ ոչ մի հակասական տեղեկատվություն չի հայտնաբերվել: Ուսումնասիրության արդյունքում, սակայն, պարզվել է, որ սույն կայքում տեղադրված տեղեկատվությունն արգելված է ճանաչվել, քանի որ կայքը հրապարակել է դատարանի մեղադրական որոշումը երկու մեղադրյալների մասին:

Ստացվում է` «Ռոսկոմնադզորն» արգելո՞ւմ է գողերին գող անվանել: Այսպիսով` դատարանը պնդում է, որ հանրությունն իրավունք չունի իմանալ, որ այս կամ այն քաղաքացին հանդիսանում է ավազակ, գող և ընդ որում` սույն դեպքում նաև դատապարտյալ: Եվ ինչն էլ ավելի զարմանալի է, արգելվում է տարածել դատարանի կողմից կայացված վճռի իրավական գնահատականը:

Թերևս, վերահսկողություն իրականացնող ծառայությունը խիստ է գտնվել այսկերպ դատելով լրատվական կայքին: Սակայն վատ չէր լինի, որպեսզի Հայաստանում ևս նմանատիպ կառույց լիներ, որն առանց գրաքննության կարգելեր խուճապ առաջացնող, ապակայունացնող և թշնամանք քարոզող նյութերի հրապարակումը:

Այսպես, օրինակ, արդեն տևական ժամանակ է հայաստանյան մի շարք լրատվական կայքեր ինտենսիվորեն լուրեր են տարածում, թե մի շարք գյուղերից երեխաներ են առևանգվում: Ավելին, ըստ նույն լուրերի` երեխաների օրգանները վաճառվում են և այդ վիճակով նրանց հետ են ուղարկում իրենց ծնողների մոտ:

01

0525

Ոստիկանությունն, ի դեպ, մի քանի անգամ պաշտոնապես հերքել է այս լուրերը: Գերատեսչության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը համացանցի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ սուտ են տեղեկությունները, թե Հայաստանում երեխաների են առևանգում և խոշտանգում. «Վերջին օրերին որոշ անձինք սոցցանցերում լուրեր են տարածում, թե իբր հանրապետությունում երեխաներ են առևանգվում ու խոշտանգվում: Հայտարարում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Կեղծիքը տարածողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման անպատասխանատու պահվածքից ու վերջ տալ հանրության մեջ անհիմն խուճապ տարածելու փորձերին»,- ասվում է գրառման մեջ:

410

44444

Սակայն ոստիկանության կոչերին այդպես էլ արձագանք չի լինում: Արդյունքում հանրության շրջանում խուճապ է առաջանում, մարդիկ անընդմեջ ահազանգում են, թե իրենց լուրեր են հասել, որ, ասենք, կողքի գյուղում առևանգման դեպք է եղել: Եվ այստեղ հարց է առաջանում` արդյոք ոստիկանությունը պետք է զուտ կոչերո՞վ հանդես գա, թե՞ հարկավոր է այլ քայլեր ևս ձեռնարկել այս ամենաթողության դեմն առնելու համար:

4327420

Գուցե, իսկապե՞ս կարիք կա, որ մեր երկրում ևս ինչ-որ վերահսկող կառույց լինի, որը կարգելի նմանատիպ բովանդակությամբ հրապարակումները: Այլապես պետք է յուրաքանչյուր նոր նյութից հետո համապատասխան հերքումը տարածել: Սակայն դա արդեն նշանակություն չի ունենա, քանի որ մարդիկ արդեն իսկ խուճապի մեջ կլինեն:

Ի դեպ, քիչ առաջ Armlur.am-ի խմբագրություն ահազանգեցին մի քանի ծնողներ, ովքեր հայտնեցին, որ իրենց լուրեր են հասել այն մասին, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մանկապարտեզի մոտ անգիտակից վիճակում գտնվող երեխայի են հայտնաբերել, և պարզվել է, որ նրա ներքին օրգանները բացակայում են: Գյուղապետ Արա Մկրտչյանը կտրականապես հերքեց լուրը՝ հավելելով, որ չի հասկանում՝ ովքեր են կեղծ լուրեր տարածողները:




Լրահոս