
Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար համայնքում այս պահին լարված իրավիճակ է: Armlur.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի ծառայությունից հայտնեցին« որ հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը: Ոստիկանության լրատվական ծառայությունից հաղորդեցին, որ հակառակորդի կրակոցի հետևանքով զոհվել է 1932 թվականին ծնված գյուղի բնակիչ Պայծառ Աղաջանյանը: Դեպքի վայրում այս պահին աշխատում են իրավապահները: Հանգամանքները պարզվում են:
Ի դեպ, մեր տեղեկություններով վնասվել են նաև գյուղի մի քանի տներ: