Սեյրան Օհանյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ:

Շնորհավորելով պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը մաղթել է դեսպանին նորանոր հաջողություններ պատասխանատու առաքելության ընթացքում և վստահություն հայտնել, որ հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունները կշարունակեն արագընթաց զարգացումը համագործակցության տարաբնույթ ոլորտներում, այդ թվում նաև՝ պաշտպանական բնագավառում:




Լրահոս