1,3 ՏՈՆՆԱ ՈՍԿԻ
«Ստամբուլի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է «Թուրքմենական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող օդանավը, որը փորձել է Աշխաբադ տեղափոխել 1,3 տոննա ոսկի ձուլակտորներով»,-գրում է Lenta.ru-ն: Բեռը, որը գրանցված է եղել որպես սանտեխնիկա, պատկանել է թուրքական շինարարական մի ընկերության, որի ներկայացուցիչը պնդել է, թե իրենք պատրաստվում էին այդ ոսկով շինարարական նյութեր գնել այն երկրներում, որտեղ միջազգային էմբարգոյի պատճառով հնարավոր չէ բանկային փոխանցում կատարել:
«ՀՐԱՇՔ ԱՅԳԻ»
Դուբայում բացվել է ծաղիկների՝ աշխարհի ամենամեծ այգին` «Հրաշք այգի»-ն (Dubai Miracle Garden-ը), որն ունի 70 հազար քմ տարածք եւ 4 կմ երկարություն ունեցող ճեմուղիներ: Այստեղ են գտնվում տարբեր տեսակի ավելի քան 45 մլն ծաղիկներ, որոնցից շատերը բերվել են Պարսից ծոցից: Այգու տարածքում ներկայացված են 60 տարբեր երանգների ծաղիկներ: «Հրաշք այգու» առավել աչքի ընկնող ցուցանմուշը բնական ծաղիկներից պատրաստված ԱՄԷ հիմնադիր Զայեդ բին Սուլթան Ալ Նահյան շեյխի դիմանկարն է` շրջապատված հսկայական 7 սրտերով, որոնք խորհրդանշում են 7 էմիրությունները:
ԿԱՐԳԵԼՎԻ
Ռուսաստանում կարգելվի հասարակական վայրերում ծխելը: Հակածխախոտային օրենքը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Դաշնային օրենքն ընդունվել է՝ նպատակ ունենալով իրականացնել Առողջապահական համաշխարհային կազմակերպության՝ ծխախոտի դեմ պայքարի կոնվենցիան Ռուսաստանում: Ըստ համապատասխան օրենքի՝ ծխախոտ արտադրող ընկերություններին կարգելվի խաղարկություններ անցկացնել: Օրենքը նաեւ ենթադրում է էլեկտրոնային սիգարետների եւ ծխախոտային խառնուրդով մաստակների վաճառքի արգելումը:
ՍՊԱՆԵԼ ԵՆ
Փետրվարի 23-ի առավոտյան Մոսկվայում՝ «Զեբրա» առեւտրի կենտրոնի շենքում, հայտնաբերվել էր ՀՀ քաղաքացի 22-ամյա երիտասարդի դի՝ կտրող-ծակող զենքով հասցված վնասվածքներով: Քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով (սպանություն): Այժմ կատարվում է քննություն, սպանության հանգամանքները պարզվում են: