ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է տեղի ունենում շահութահարկի հաշվարկների ներկայացումը, այսինքն՝ ի՞նչ կարգով է դա կատարվում:

Դավիթ Թորոսյան (49 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը (ներառյալ), ներկայացնում են սահմանված կարգով հարկային մարմնի կողմից հաստատված շահութահարկի հաշվարկներ, իսկ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունները՝ շահութահարկի պարզեցված հաշվարկներ:
Նախորդ հաշվետու տարիների համար հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկներում հարկատուի կողմից սխալներ հայտնաբերելու դեպքում (որոնք չեն բխում հաշվապահական հաշվառման մեջ տրվող գրանցումներից) հարկատուն կարող է հարկային մարմին ներկայացնել շահութահարկի ճշտված հաշվարկ, որի հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Շահութահարկի ճշտված հաշվարկներ չեն ներկայացվում հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո՝ ստուգմամբ ընդգրկված տարիների համար: Ստուգված տարիների համար շահութահարկի գծով պարտավորությունները կարող են ճշտվել միայն հարկ վճարողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա իրականացվող կրկնակի ստուգման արդյունքներով:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՊԵԿ պատասխանը պարզ է ու մատչելի, եւ սրանով քաղաքացին ստանում է այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որն իրեն ավելի քան պետք է հարկայինի հետ հարաբերություններում: Ներկայացվածը, կարծում ենք, կհետաքրքրի անհատ ձեռներեցությամբ զբաղվող տնտեսվարողներին:




Լրահոս