Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի գագաթնաժողովին: Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հաստատեց տեղեկությունը, սակայն նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին հայկական կողմը տեղեկություններ չունի:

«Հայաստանի նախագահը Նյու Յորք մեկնելու է՝ մասնակցելու ՄԱԿ-ի գագաթնաժողովին, սակայն Սարգսյան-Ալիև հանդիպման մասին հայկական կողմը տեղեկություններ չունի»,- ասաց Շարմազանովը։

Հավելենք, որ վերջերս տեղեկություններ էին շրջանառվում` նախագահները հանդիպելու են Նյու Յորքում:




Լրահոս