
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծը քաղաքական պատվեր չէ։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Խնդիրը գտնվում է նախաքննության փուլում, կան արդեն ձերբակալվածներ։ Մի բան փաստ է, որ որևէ քաղաքական պատվեր չի եղել, և իրականությունից հազարավոր կլիոմետրերով հեռու է այս ամենում քաղաքական երանգ տեսնելը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: