Այսօր հայտնի գրող Ռեմարկի մահվան օրն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի մահվան օրն է: Նա ծնվել է 1898թ. հունիսի 22-ին, մահացել 1970թ. սեպտեմբերի 25-ին:  20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից է։ Նրա հայտնի ստեղծագործություններից են՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» (1929), «Երեք ընկեր» (1936), «Հաղթական կամար» (1945) և այլն։ Առաջ է քաշել «կորած սերունդ» գրական հասկացությունը։

Էրիխ Մարիա Ռեմարկը հայտնի է նաև իր բազում հարաբերություններով տարբեր կանանց հետ, որոնց թվում կային նաև հանրահայտ աստղեր։

1918 թվականին Էրիխ Փաուլ Ռեմարկը հանդիպում ու ծանոթանում է Էրիկա Հաազեի հետ, Արևմտյան ռազմաճակատում, որտեղ ապագա գրողը մասնակցում էր տեղի ճակատամարտերին (Առաջին համաշխարհային պատերազմ)։ Էրիկայի հետ Ռեմարկը զգում է առաջին սիրու ազդեցությունը, սակայն իրենց հարաբերություններին, բախտ չէր վիճակվել երկար տևել։ Պատերազմն ավարտվեց և Ռեմարկը վերադարձավ հայրենի տուն, իսկ Էրիկան մնաց անցյալում։

1921-ին Ռեմարկը սիրային հարաբերությունների մեջ է մտնում՝ Իդա-Լոտտա (Լոլոտտ) Փրոյսի հետ։ Այս հարաբերությունները նույնպես երկար չեն տևում, քանի որ 1922-ին Ռեմարկը տեղափոխվում է Հաննովեր և սերը մնում է անցյալում։

1940 թվականը դառնում է Ռեմարկի համար ավելի բուռն սիրային հարաբերությունների, նոր հետաքրքիր ծանոթությունների տարի, քան գրական ժառանգության։ Նա առաջին անգամ հանդիպում է հանրահայտ դերասանուհիներ՝ Փոլեթ Գոդարին և Գրետա Գարբոյին, որից հետո վերջնականապես խզվում են գրողի և Մառլեն Դիտրիխի հարաբերությունները, ինչից հետո ծանոթանում է Ֆրենսիս Քեյնի հետ։

Ռեմարկի վերջին սերը դառնում է դերասանուհի՝ Փոլեթ Գոդարը, որին գրողը հանդիպեց որոշ ժամանակ անց, առաջին հադիպումից։ Փոլեթ Գոդարը ժամանակին հռչակավոր դերասան՝ Չառլի Չապլինի կինն էր, որի հետ նա խաղացել էր Չապլինի «Նոր ժամանակներ» (1936) և «Մեծ բռնապետը» (1940) ֆիլմերում։ Ռեմարկին, Գոդարը խնամում էր մինչև գրողի մահը։




Լրահոս