
Թուրքիան պատրաստ է որոշիչ դեր խաղալ «Իսլամական պետության» դեմ պայքարում, բայց դրա փոխարեն ըմբռնող մոտեցում է ակնկալում քուրդ անջատողականների դեմ պայքարում իր գործողությունների նկատմամբ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Անկարայում իր բարձրաստիճան աղբյուրին:
«Թուրքիան կկիսի իր փորձը արևմտյան առաջնորդների հետ: Նա աջակցություն է որոնում, որպեսզի կարողանա կանխել Մերձավոր Արևելքը ահաբեկչության արտահանման օջախի վերածման գործընթացը», — հաղորդել է գործակալության աղբյուրը:
Նրա տվյալներով՝ այդ մասին հայտարարություն պետք է անի Ահմեդ Դավութօղլուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 25-27-ը: Նա նաև պետք է զգուշացնի որոշ երկրների և կազմակերպությունների, որպեսզի չաջակցեն Քրդական աշխատանքային կուսակցությանը հանուն տարածաշրջանի կայունության: