«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում շատ է խոսվում այն մասին, որ Սահմանադրության նախագծի դեմ ձեւավորված «Չեք անցկացնի» նախաձեռնությունը որոշակի «կապեր» ունի Ռոբերտ Քոչարյանի հետ: Վերջինս, ըստ լուրերի, նախաձեռնության անդամներին «մեսիջ» է ուղարկել, որ եթե նրանք կարողանան պատկառելի թիմ «հավաքել», որտեղ կլինեն շատ քաղաքական կուսակցություններ, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, կկարողանան մարդաշատ միջոցառումներ կազմակերպել, ապա ինքը, հնարավոր է, ֆինանսապես աջակցի նախաձեռնությանը: Հակառակ դեպքում, ըստ ամենայնի, երկրորդ նախագահը որեւէ բանով չի օգնի նախաձեռնությանը:
«Չեք անցկացնիի» անդամ Արշակ Մուսախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Որեւէ մեկի ականջները փնտրել մեր քաղաքացիական նախաձառնության հետեւում պետք չէ, մենք ուղղակի երիտասարդներ ենք, որոնք մտահոգված են Սահմանադրության փոփոխությունների գործընթացով, որոնք դա համարում են մարտահրավեր ու որոշել են պայքարել այդ մարտահրավերի դեմ»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: