Գերտերությունները չեն ցանկանում տեսնել, որ Ադրբեջանը միակողմանի խախտում է հրադադարի ռեժիմը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ադրբեջանի զինյալների հրետակոծության արդյունքում Տավուշի մարզի Բերդավան գյուղում երկու կանայք իրենց տանը զոհվել են՝ 41-ամյա Սոնա  Ռեւազյանը եւ 90-ամյա Շուշան Ասատրյանը: Իսկ դրանից մի քանի ժամ առաջ էլ Բերդի շրջանի Պառավաքար գյուղում զոhվել էր 82-ամյա Պայծառ Աղաջանյանը: Նկատվում է, որ ԱԳ նախարարների կամ նախագահների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումից առաջ ադրբեջանական կողմի սադրանքներն արդեն ավանդական բնույթ են կրում: Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը մեկնում է ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ-ի գագաթնաժողովին:

Եւ Ադրբեջանն այժմ արդեն խոշոր տրամաչափի հրետանիով է հայկական բնակավայրերը հրետակոծում: Այս ֆոնին առնվազն տարօրինակ է, որ ԵԱՀԿ մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը սոցցանցի իր էջում գրել է. «Մենք կողմերին կոչ ենք անում վերջ տալ բռնություններին ու հարձակումներին»: Ստացվում է, որ գերտերությունները չեն ցանկանում տեսնել, որ Ադրբեջանը միակողմանի խախտում է հրադադարի ռեժիմը եւ ահաբեկչական գործողություններով սպանում է խաղաղ բնակիչներին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս