
«Վերոնա»-ի ֆուտբոլիստ Լուկա Տոնիի վերականգնման գործընթացը կարող է ձգձգվել: Corriere dello Sport-ը հայտնում է, որ 38-ամյա հարձակվողին պետք է վիրահատության ենթարկել, նա ծնկի վնասվածք ունի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա բաց է թողնելու 8 շաբաթ, սակայն առանց վիրահատության: Այժմ վերականգման ժամկետը կարող է ավելի երկար լինել: Հավելենք, որ Տոնին Իտալիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն է: