ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ում անունը տրվում էր որպես նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի կազմակերպիչ, դեռևս չի հարցաքննվել ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում: Ինչո՞ւ Ձեզ չեն կանչում հարցաքննության: “Դա դարձել է հայոց հարցը,-“Ժողովուրդ”-ի հարցին ի պատասխան` վրդովվել է թեկնածուն ու հավելել,-եթե կանչած լինեին, հաղորդագրություն կտարածեին: Իհարկե չեն կանչել: Ինչի՞ համար կանչեն”: Ի դեպ, նախընտրական քարոզարշավի ժամանակ Սեդրակյանը հայտարարել էր, թե իշխանությունները ցանկանում են ընտրություններից հետո` փետրվարի 22-23-ին, երբ ՀՀ-ից հեռացած կլինեն նաև միջազգային դիտորդները, իրեն ձերբակալել: Երեկ Սեդրակյանից թերթը հետաքրքրվել է` արդյոք կարելի է ասել, որ իշխանությունների սցենարը տապալվել է: “Ոչ մի բան չի կարելի արձանագրել, այս պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է”,-ասել է նա:
Ժողովուրդ. Վարդան Սեդրակյանին չեն հարցաքննել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շարունակությունը “Ժողովուրդ” օրաթրթի այսօրվա համարում