
Der Westen-ը Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի «Հոֆենհայմ» – «Բորուսիա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ 26-ամյա հայ ֆուտբոլիստը ստացել է 2 գնահատականը (առավելագույնը 1-ն է)։
«Մխիթարյանի եւ Գյունդոգանի հայտնվելուց հետո «Բորուսիա»-ի գրոհները դարձան ավելի իմաստալի։ Մխիթարյանը փոխեց դորտմունդցիների խաղը։ Հայ ֆուտբոլիստը ստեղծեց մի քանի լավ պահեր, սակայն երբեմն նրա մոտ էլ էր պակասում դիպուկությունը»,- գրում է Der Westen-ը: